19/05/2023 10:10
ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է անցկացվում
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը` անկախ հարթակից, որում տեղի են ունենում բանակցությունները, այս մասին նշել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են` անկախ այն հանգամանքից` որտեղ են անցկացվում` Առլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է նա:
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել կողմերի ջանքերին` կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ խաղաղությունը տեսանելի է, և ուղղակի երխոսությունը հանգուցային է` խնդիրների կարգավորման համար»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե գործընթացի վերաբերյալ ի՞նչ շփումներ կան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև` Պատելը նշել է, որ չնայած աննախադեպ լարվածությանը` ԱՄՆ և ՌԴ միջև կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատասխանատվությամբ և պատշաճ կերպով։