20/05/2023 13:08
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել ճեմարան, եթե համոզիչ փաստարկ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ». Մայր Աթոռի դիվանապետի արձագանքը՝ Փաշինյանին
Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշիյանի՝ եկեղեցու վերաբերյալ հերթական հայտարարությանը:
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմն ու համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարել է, թե եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել:
«Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի», - ընդգծել է վարչապետը:
Նրա խոսքով՝ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. «Ուղղակի չի կարող»: