20/05/2023 18:02
Գայանե, խնդրում ենք՝ դադարեցնես հացադուլդ․ Զոհված զինծառայողների ծնողները կոչ հնչեցրին
Զոհված զինծառայողների ծնողները բողոքի երթի ժամանակ կոչ հնչեցրին՝ ուղղված Գայանե Հակոբյանին՝ հույսով, որ այն կփոխանցվի նրան։ Նրանք խնդրեցին տիկին Գայանեին՝ դադարեցնել հացադուլը։ «Դու մեզ առողջ ես պետք, այս թուրքադավ իշխանություններն այդքան չկան»,- ասացին նրանք։
«Մենք՝ ծնողներս, մեր և մեր որդիների անունից խնդրում ենք մեր Գայանեին, որ դուրս գա հացադուլից։ Ինքը մեզ առողջ է պետք։ Գայանե, խնդրում ենք քեզ՝ դուրս գալ հացադուլից»,- կոչ ուղղեցին երթի մասնակիցները։