20/05/2023 19:05
Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով փողոցներ են փակվել։
Բողոքի դուրս եկած զոհված զինծառայողների ծնողները փակել են Տիգրան Մեծ, Ամիրյան, Նալբանդյան փողոցները։
Նրանք հայտարարեցին՝ չեն հեռանալու Հանրապետության հրապարակից, մինչև իրենց պահանջը չկատարվի։
Հիշեցնենք՝ 44-օրյայում զոհված զինվորների ծնողները նաև նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ