20/05/2023 16:12
Բռունցք կազմեք, դուրս եկեք, Նիկոլ Փաշինյանը կործանում է մեր երկիրը․ Զոհված զինծառայողների ծնողներ
Զոհված զինծառայողների ծնողների, նրանց աջակցող քաղաքացիների երթը դեպի Հանրապետության հրապարակ շարունակվում է։ Երթի մասնակիցները հասարակության բոլոր շերտերին՝ մշակույթի գործիչներին, մտավորականներին, պարզապես սովորական քաղաքացիներին կոչ են անում միանալ երթին։ Կոչն ուղղված է նաև ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում ապրող հայրենակիցներին։
«Այսօր կալանավորվեց հայրենիքը պաշտպանած զինվորի մայրը։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է։ Բռունցք կազմեք, դուրս եկեք, նա կործանում է մեր ժողովրդին, մեր երկիրը։ Դուրս եկեք, թուլությունը մեզ համար չէ»,- ասում են երթի մասնակիցները՝ ընդգծելով՝ ռազմագերիներին թողնելով ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում անցել է հայրենիքի համար կյանքը տված զինվորների ծնողների նկատմամբ հետապնդումներին։