20/05/2023 19:30
Չպետք է թույլ տանք, որ աշխարհը բաժանվի երկու մասի․ Գուտերեշ
Աշխարհը չպետք է բաժանվի երկու մասի, միջազգային հանրությունը պետք է բանակցությունների հնարավորություններ ստեղծի, Kyodo գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Համոզված եմ՝ չպետք է թույլ տալ, որ աշխարհը երկու մասի բաժանվի։ Լուրջ բանակցություններ անցկացնելու համար հնարավորությունների ստեղծումը շատ մեծ նշանակություն ունի»,- ասել է Գուտերեշը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արագ խաղաղություն հաստատելու հեռանկարները տեսանելի չեն։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ հնարավոր է համարում աշխարհն՝ առանց միջուկային զենքի։ Նա այս համատեքստում անընդունելի է համարել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը։