20/05/2023 18:50
Իշխանության պատժիչ և փոքրոգի մոտեցումը, որով Գայանե Հակոբյանը զրկվում է նաև որդու շիրիմին այցելելու հնարավորությունից, հարված է նահատակների հիշատակին և հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով
«Զարթոնք» ԱՔ կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը․
«Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու համար Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին (Մարտիրոսյանին) ձերբակալել են, մեղադրանք են առաջադրել և միջնորդել են, որպեսզի կալանավորեն:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում նահատակ Ժորա Մարտիրոսյանի ծնողի նկատմամբ քրեական հետապնդման այս մոտեցման առնչությամբ, արձանագրելով, որ քրեական վարույթը կարող էր իրականացվել առանց Գայանե Հակոբյանին ազատությունից զրկելու: Աշոտ Փաշինյանի կողմից դատարանի մոտ հենց այդ պահին զբոսնելու, ինքնակամ Գայանե Հակոբյանի ավտոմեքենան նստելու և մեկ կնոջ կողմից իրեն առևանգված համարելու գործողությունները լուրջ պարզաբանման կարիք ունեն:
Գայանե Հակոբյանի նկատմամբ իշխանության պատժիչ և փոքրոգի մոտեցումը, որով Գայանե Հակոբյանը նաև զրկվում է որդու շիրիմին այցելելու հնարավորությունից, ուղղակիորեն հարված է հասցնում նահատակների հիշատակին և հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով:
Կարմիր գծերը վաղուց հատած իշխանությունը պետք է գիտակցի, որ հետագա բոլոր բացասական զարգացումների պատասխանատուն անձամբ ինքն է:
Ազատություն Գայանե Հակոբյանին»: