20/05/2023 12:40
Պատրիարք Կիրիլը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև:
Փաշազադեն երախտագիտություն է հայտնել պատրիարքին գործունեության համար, որն «ուղղված է Հարավային Կովկասում փոխադարձ վստահության վերականգնմանը»: