20/05/2023 19:47
Կիևը ցանկանում է ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում․ Պատրուշև
Կիևը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, այդ պատճառով էլ հանրային վայրերում, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքներում ահաբեկչությունների ռիսկը էականորեն մեծացել է, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ։
«Կրիտիկական կարևորության և պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում, մարդաշատ վայրերում, սոցիալական նշանակության օբյեկտներում այդ թվում՝ ԱԹՍ-երի կիրառմամբ ահաբեկչությունների իրականացման վտանգն էականորեն մեծացել է։ Հատուկ ռազմական գործողության ֆոնին Կիևը ձգտում է սրել ու ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Ուկրաինացի դիվերսանտները ջանում են ապակայունացնել տեղի իշխանությունների գործունեությունը, վախեցնել բնակչությանը, շարքից դուրս բերել ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում են նաև հատուկ ռազմական գործողության ժամանակ կարիքների ապահովման համար»,- ասել է Պատրուշևը։
ՌԴ ԱԽ քատուղարը մեկ այլ պոտենցիալ վտանգ էլ համարել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնումը։