20/05/2023 17:18
Դեմ ենք աշխարհի ցանկացած կետում տարածքների կարգավիճակն ուժով փոխելուն, տարածքներն ուժով գրավելուն․ «Մեծ յոթնյակ»
«Մեծ Յոթնյակի» երկրները դեմ են աշխարհի ցանկացած կետում տարածքների կարգավիճակը ուժով փոխելու միակողմանի փորձերին, այդ մասին նշված է Հիրոսիմայում անցկացված Մեծ յոթնյակի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունում, որը հրապարակել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
«Շարունակելու ենք պաշտպանել միջազգային սկզբունքներն ու համընդհանուր արժեքները՝ վճռականորեն դեմ հանդես գալով աշխարհի ցանկացած կետում տարածքների՝ խաղաղ ճանապարհով հաստատված կարգավիճակը ուժով կամ հարկադրանքով փոխելու միակողմանի փորձերին և հաստատելով, որ տարածքների գրավումն ուժով արգելված է»,- նշված է փաստաթղթում։
Հայտարարությունում նշված է նաև, որ «Մեծ յոթնյակի» երկրները հանդես են գալիս իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ ու բաց միջազգային կարգի ամրապնդման, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունն ի շահ երկրների հարգելու օգտին։