20/05/2023 16:53
Մենք բոլորս Գայանե ենք․ պայքարելու ենք, որ նոր զորհեր չունենաք․ Զոհված զինվորների ծնողներ
Զոհված զինծառայողի հայր, «Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը բողոքի երթի ժամանակ հայտարարեց՝ պայքարելու են, որ իշխանությունները հայրենիքից հողեր չհանձնեն,պայքարելու են, որ նոր զոհեր չլինեն։
«Երբ «Որդիների կանչ» ՀԿ-ում մենք հայտարարեցինք, որ մեր պայքարի ուղղությունը փոխում ենք, այդ օրվանից իշխանությունները փորձեցին մեզ լռեցնել։ Դրա վառ ապացույցն էր այն, որ մայիսի 17-ին, երբ ծնողները հանգիստ հավաքված էին ու քննարկում էին հետագա քայլերը, մուտք գործեցին ներս ու բիրտ ուժով բերման ենթարկեցին մեր ծնողներին։
Ես դիմում եմ իշխանություններին․ մենք բոլորս Գայանե ենք։ Մեզանից ում էլ տանեն, միևնույն է, մեր շարժումը չի մարելու։
Պայքարելու ենք, որ այս իշխանությունները չկարողանան հանձնել հողեր։ Պայքարելու ենք, որ նոր զոհեր չունենանք»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։