20/05/2023 10:52
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 մլն 117 հազար դրամ ընդհանուր արժողության պայմանագիր է կնքված եղել՝ ապրիլի 18-20 «Հոլիդեյ ինն» հյուրանոցում ճաշի եւ սուրճի հյուրասիրության համար։
Մեկ այլ պայմանագրով՝ 138 հազար դրամ է տրամադրվել պատվիրակության անդամների՝ օդանավակայանից դեպի հյուրանոց եւ հակառակ ուղղություններով։ Եվս 56 հազար դրամ է ծախսվել նախարարության կողմից 8 շարֆ գնելու համար։ 362 հազար էլ տրամադրվել է պաշտոնական ճաշի մատուցման համար: Այսինքն՝ ստացվում է՝ նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում. մնում է՝ այդպես արագ եւ արդյունավետ կարողանա աշխատանքները կազմակերպել»։