20/05/2023 14:39
Մեզ ուզում են պառակտել, քանի որ գիտեն՝ միայն այդ ձև կարելի է տիրել այս ժողովրդին. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
Այսօրվա մեր հանրահավաքը մեկնարկն է լինելու մեր պայքարի, Կոռնիձորում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Այդ պայքարն անպայման ավարտվելու է հաղթանակով, ես դրանում չեմ կասկածում: Մենք մեր առաջին ազատամարտը հենց այդպես էլ սկսեցինք: Մենք հասկացանք, թե որտեղ է մեր ուժը, մեր ուժի աղբյուրը. դա մեր միասնությունն է: Այսօր թշնամին ցույց է տալիս իր գլխավոր հարվածի ուղղությունը՝ անցակետը դնելով: Նա մեզ ուզում է բաժանել, քանի որ գիտի՝ բաժանելով կարելի է տիրել այս ժողովրդին: Ուրիշ ձև չկա, որ այս ժողովուրդը հանձնվի: Նրան միայն ներսից պետք է պառակտել»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին հայ ժողովրդի գլխին հենց այս գործընթացն են փաթաթել:
«Մեզ սովորեցնում են, մեզ համոզում են, որ մենք անճար ենք: Մեզ համոզում էին, որ թշնամին մեզանից հարուստ է, ավելի փորձված, բայց եթե այդպես մտածեինք, առաջին աշխարհամարտն էլ չէինք սկսի: Այն ժամանակ էլ նույնն էր, թշնամին բազմապատիկ էր և մեզանից ավելի ռեսուրսներ ուներ: Բայց մենք միացանք մեկ գաղափարի շուրջ, որ Հայաստանն ու Արցախը մեկ են»,- ընդգծեց Ռուստամյանը: