20/05/2023 20:09
Անցումը բազմաբևեռ աշխարհակարգին կարող է երկար տևել, բայց այդ պայքարում մենք դաշնակիցներ ունենք․ Լավրով
Անցումը բազմաբևեռ աշխարհակարգին կարող է երկար տևել, բայց Ռուսաստանն այս հարցում դաշնակիցներ ունի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեծամտությունը, սեփական հզորության այս մոլուցքը, իհարկե, բարդ կացության մեջ է դնում միջազգային հարաբերությունները, և ես այստեղ չեմ տեսնում փոխզիջումների գնալու որևէ ցանկություն՝ ուղղված դիկտատուրայից բազբաևեռ աշխարհակարգին անցնելուն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ բազմաբևեռ աշխարհակարգին անցում, այնուամենայնիվ, լինելու է։
«Կարող են լինել որոշ դադարներ, հավանաբար, դրանք կլինեն, բայց բազմաբևեռությանն անցման և հեգեմոնին ենթարկվելուց հրաժարվելու դարաշրջանը եկել է։ Այն կարող է երկարատև, պատմական դարաշրջան լինել, և այդ գործում, այդ պայքարում մենք շատ դաշնակիցներ ունենք»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։