21/05/2023 10:29
Նիկոլի պատճառով զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է․ սիրեք ձեր երեխաներին, որ Նիկոլ եւ Աշոտ չդառնան․ Աշոտյան
Աշոտ Փաշինյանն ավելի երջանիկ չի դառնալու իր հոր անբարո վարքագիծը կրկնօրինակելու, պիղծ քարոզչական մանիպուլյացիաներին ծառայելու, իր զոհված տարեկցի մորն անարգելու, սարքած գործով «զոհ» ներկայանալու, անբարո ֆեյքերի սրտակեր դառնալու շնորհիվ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ավելացրել է, որ դժբախտն ուրիշի դժբախտությամբ երջանիկ դառնալ չի կարող․
«Դժբախտի երջանկանալու միակ ճանապարհը ուրիշների հանդեպ արդար եւ բարի վարվելակերպն է։
Ինչքա՞ն հիվանդագին պիտի լինեն հարաբերությունները, որ կյանքում առաջին անգամ «… 100%» շապիկով ներկայանա սեփական հոր հանդեպ կոմպլեքսները հաղթահարող երիտասարդը։ Ու չասեք, թե ընտանեկան հարցեր են։ Եթե ընտանեկան են, ապա ուրիշների ընտանիքների հաշվին դրանք չեն կարգավորվում։
Նիկոլի պատճառով զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է, որի արդյունքում դուք ոչ թե իրար սիրում եք, այլ օգտագործում։
Հ. Գ. Մայրե՛ր, սիրեք ձեր երեխաներին, որ մեծանալուց նրանք Նիկոլ եւ Աշոտ չդառնան։
Ժողովուրդս դժբախտ է դառնում սրանց խեղված մանկության պատճառով»։