21/05/2023 20:45
«Նկարները համբուրում է, հետը խոսում է»․ պատերազմում զոհված հոր անունը կրող Հակոբն ընտանիքի օրն անցկացրել է զորամասում (Տեսանյութ)
Ընտանիքի միջազգային օրը զինվորականների երեխաներն անցկացրել են ուսումնական զորամասում՝ ծանոթանալով զինվորական ծնողների գործին ու առօրյային։
Զորամասի հյուրերի առաջին շարքերում էին նաև 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների զավակները։
Հակոբը հորը չի հասցրել տեսնել։ Նրա զոհվելուց հետո է ծնվել ու պատվով կրում է իր հերոսի՝ Հակոբ Պռոշյանի անունը։
«Հոր հետ խոսում է, նկարները վերցնում, համբուրում է։ Զգացողություն ունի, որ իր պապան միշտ ողջ է», - պատմեց Հակոբի մայրը։
«Շատ ուրախ եմ, որ իմ հայրիկը հերոս է։ Մեծանամ, նրա գործը կշարունակեմ», - ասաց պատերազմում զոհված Հայկ Հարությանի որդին՝ Համլետը։
Մանրամասները՝ ՊՆ-ի տեսանյութում։