21/05/2023 17:24
Փաստաբանները վաղը կբողոքարկեն զոհված զինծառայողի մոր կալանավորման որոշումը
44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։
Վահան Հովհաննիսյանը տեղակեցրեց նաև, որ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը այս պահին բավարար է։