21/05/2023 14:00
«Ռոբե՛րտ, դո՛ւրս արի հացադուլից»․ զոհերի ծնողները՝ հացադուլ հայտարարած կալանավորին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կոչ են անում կալանավոր Ռոբերտ Մովսիսյանին՝ դադարեցնել հացադուլը։
«Ռոբե՛րտ, դիմում ենք քեզ՝ դո՛ւրս արի հացադուլից։ Գայանեն հացադուլից դուրս է եկել։ Քո աջակցությունը գնահատում ենք, բայց քո առողջությանը հետևիր»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ կալանավորված Ռոբերտ Մովսիսյանը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն հերոսի մորը։
Զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են կառավարության դիմաց։ Նրանց ակցիան կառավարության դիմաց շարունակվում է։ Անժամկետ նստացույց են հայտարարել՝ պահանջելով 44-օրյայում զոկված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյամին ազատ արձակել։
Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։