22/05/2023 14:10
86 600 քառ կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (Տեսանյութ)
86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու Ստեփանակերտ ֆորմատով, ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը կարող է մոռացության մատնվել ու Ադրբեջանը, ուժային լծակի գործադրմամբ, ԼՂ հայության էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականություն վարի:
«Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ինչ ասի, չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: