22/05/2023 20:49
Որո՞նք են տղամարդու և կնոջ սեռականության տարբերակիչ կողմերը. Սևադա Հակոբյան
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է կնոջ և տղամարդու սեռական վարքագծերի տարբերությանը:
«Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը տարբերվում են միմյանցից:
Կնոջ համար սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է` դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիայի նկատմամբ:
Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրագենետալ գոտիները:
Հաճախ կնոջ մոտ սեքսուալ խանգարումները գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին՝ ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում ինտիմ կյանքի վրա:
Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր). որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ: Կինը չունի անդրդվելիության շրջան:
Սակայն այս բոլոր տարբերությունները ստեղծում են ներդաշնակ միություն՝ պատրաստ վերարտադրողական և սեքուալ ֆունկցիայի իրականացման»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։