22/05/2023 16:53
Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են երկկողմ համագործակցության ոլորտում գրանցած հիմնական առաջընթացը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Զրուցակիցները ընդգծել են Հայաստանում արդեն ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը ՀՀ տնտեսության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ: