22/05/2023 10:54
Դիվանագիտական սկանդալ․ Ֆրանսիայի դեսպանին թույլ չտվեցին կառավարության շենք մտնել կենտրոնական պաշտոնական մուտքից, ուղղորդեցին տնտեսական մուտք․ Ղազարյան
Դիվանագիտական սկանդալ՝ բոլորի աչքի առաջ, հասարակական գործից Էդգար Ղազարյանն այսպիսի գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով, որ Ֆրանսիայի դեսպանին թույլ չեն տվել կառավարության շենք մտնել կենտրոնական պաշտոնական մուտքից։ Նրան, ըստ Ղազարյանի, ուղղորդել են տնտեսական մուտք։
«Գտնվելով կառավարության շենքի մուտքի մոտ` ականատես եղա մի իրողության, որն այլ կերպ, քան դիվանագիտական սկանդալ որակել հնարավոր չէ։ Կառավարություն ժամանած Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական պաշտոնական մուտքից` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։ Դեսպանի հավատարմագրման դիվանագիտական հայտագրում նշվում է, որ դեսպանը ներկայացնում է պետության ղեկավարին և դեսպանընկալ երկրում նրա հանդեպ պետք է լինի նրան համարժեք հարգանք և վերաբերմունք։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անարգված է այն աստիճան, որ արժանի չի համարվում պաշտոնական ընդունելության, կառավարության շենքի մուտքի մոտ նրան ոչ ոք չի դիմավորում և չի ուղեկցում, իսկ կենտրոնական մուտքի դռների մոտ կանգնած ոստիկանները մատով ցույց են տալիս շենքի տնտեսական մուտքի ուղղությունը։
Դիվանագիտական արարողակարգում նման անհարգալից վերաբերմունքի կարող են արժանանալ միայն ոչ բարեկամ երկրների դեսպանները», - հայտնում է Ղազարյանը։