22/05/2023 11:57
«Ազատություն Գայանեին»․ կառավարության դիմաց զոհված զինծառայողների ծնողների ակցիան շարունակվում է
Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են կանգնած մնալ կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են ազատ արձակել հերոսի մորը՝ Գայանե Հակոբյանին։
Զոհվածների ծնողներն ու աջակիցները կառավարության մոտ վանկարկում են «ազատություն Գայանեին»։ Նրանց ձեռքերում Գայանեի և նրա որդու` 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի նկարներն են։