22/05/2023 15:18
Ալիևը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների դրական արդյունքի հույս ունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները դրական արդյունք կունենան։
«Մենք հույս ունենք, որ բանակցություններն ի վերջո կհանգեցնեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության»,- ասել է Ալիեւը Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, որ Բաքուն ամեն ինչ անում է հարաբերությունները կարգավորելու համար, կառուցողական ջանքեր է գործադրում, և հավելել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրն անխուսափելի է և «պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։