Խիստ անընդունելի և մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ․ Արտակ Բեգլարյան

22/05/2023 20:24

Խիստ անընդունելի և մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ․ Արտակ Բեգլարյան


Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․

 

 

«Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները

Որոշ նկատառումներ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միտումների և Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին հայտարարության՝ Արցախին առնչվող հատվածների վերաբերյալ:

1. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ Նախագահի, Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի ու արտաքին գործերի նախարարության մակարդակներով: Անընդունելի է, քանի որ՝

1.1. Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրություն, իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային դաշնագրեր, Հելսինկյան եզրափակիչ ակտ և այլն) 1991թ.-ին իրացրել է իր ինքնորոշման անօտարելի իրավունքը (որն, ի դեպ, jus cogens (պարտադիր) նորմ է համարվում միջազգային իրավունքում), իսկ հետագա տարիներին՝ պաշտպանել այն և ապացուցել ինքնիշխանության սեփական կամքն ու կարողությունը:

1.2. Թեև Արցախի Հանրապետությունը լրիվությամբ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, սակայն նրա անկախության փաստն ընդունվել է որպես իրողություն, իսկ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվել է որպես վիճելի ու հակամարտային տարածքի կարգավիճակ:

1.3. Արցախի կարգավիճակի ու ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է, մնացած մեծ ու փոքր դերակատարները ունեն իրավունք միայն իրենց դիրքորոշումները հնչեցնելու, բայց ոչ՝ Արցախի ժողովրդի փոխարեն որոշելու կամ Արցախը առևտրի օբյեկտ դարձնելու:

1.4. Ուստի, այս անցած ճանապարհը և Արցախի բնիկ ու տիտղոսակիր ժողովրդի իրավունքներն ու գոյաբանական լրջագույն վտանգները անտեսելը պարզապես միջազգային հանցագործություն է:

2. Ադրբեջանական հերթական ծուղակներից ու կեղծ փաստարկներից մեկը խորհրդային սահմանների ինքնաշխատ շարունակականության թեզն է, որի հիման վրա են ծավալվել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերջին շրջանի գործընթացները: Ինչո՞ւ է այդ փաստարկն անհիմն ու կեղծ, որովհետև՝

2.1. ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris (նախկին ներքին սահմանների շարունակականության) միջազգային իրավական սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև այդ սկզբունքը ինքնաշխատ կերպով գործող սկզբունք չէ և մեծ վերապահումներով կիրառվել է միայն Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ փոխհամաձայնության առկայությամբ: Այդ սկզբունքի բացառման լավ օրինակներից մեկը Կոսովոն է, քանի որ Հարավսլավիայի փլուզման դեպքում էլ նախկին անդամ երկրների սահմանների հստակեցման հարցում առաջնային սկզբունքը «անջատում հանուն փրկության» սկզբունքն էր՝ անքակտելիորեն հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

2.2. Նույնիսկ Ադրբեջանն է բարձրագույն մակարդակով մերժել խորհրդային սահմանների շարունակականությունը, երբ այդ երկրի Գերագույն խորհրդի կողմից 1991թ. ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Այս փաստը կարևոր է ընդգծել ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է uti possidetis juris սկզբունքի կիրառումը, այլև՝ նախախորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն՝ Ազգերի Լիգայի կողմից համարվել է որպես վիճելի տարածք, ընդ որում՝ նախկին ԼՂԻՄ-ի հետ համեմատած շատ ավելի ընդարձակ տարածքներով և Հայաստանի հետ ընդհանուր սահմանով:

2.3. Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ: Ուստի, ծայրահեղ դեպքում Հայաստանի Հանրապետության համար սա նույնպես հնարավորություն է ինչ-որ ձևով համատեղելու խորհրդային սահմանների շարունակականությունը Արցախի արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ: Սակայն դրա համար անհրաժեշտ պայմանն այն է, որ Հայաստանը որևէ կերպ չփորձի էլ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և չփակի Արցախի ինքնորոշման պայքարին սատարելու հնարավորությունն ու պարտավորությունը:

3. Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները՝ պայմանավորված ոչ միայն հանրահայտ միջազգային իրավական հիմքերով, այլև՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես՝

3.1. Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը հստակորեն ճանաչում է Արցախը որպես ՀՀ մաս՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Թեև հետագայում ընտրվեց Արցախի անկախության ճանապարհը՝ շեղվելով ՀՀ Անկախության հռչակագրի տվյալ դրույթից, սակայն նույնիսկ այդ շեղման պայմաններում միանշանակորեն բացառվում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իրավական հնարավորությունը: Ուստի, լինելով ՀՀ Սահմանադրության հիմնաքարը՝ Անկախության հռչակագիրը ամուր իրավական հիմք է հակասահմանադրական և ի սկզբանե առ ոչինչ ճանաչելու ՀՀ կողմից ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր, որը կարող է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս:

3.2. Վկայակոչվող 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագիրը, նախ, հղում է անում նաև ինքնորոշման իրավունքի վրա, և, երկրորդ, պարզապես հռչակագիր է, որը բխել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթղթից՝ 1991թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագրից: Ահա այս համաձայնագիրն է վավերացրել ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ. փետրվարի 18-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հստակ վերապահումներով, որոնցով՝

• 5-րդ հոդվածը լրացվել է «ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը» բառակապակցությամբ՝ վավերացնելով հետևյալ տարբերակով. «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

• 10-րդ կետում նշված է. «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

3.3. 1992թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդն ընդունել է որոշում, որի 2-րդ կետով ամրագրվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

3.4. Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր հիմնադիր փաստաթղթով՝ Անկախության հռչակագրով հստակորեն ու անշրջելիորեն բացառել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հնարավորություն, իսկ Գերագույն խորհրդի՝ օրենքի ուժ ունեցող որոշումներով ամրագրել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը և ստեղծել իրավական հիմք ԱՊՀ-ին Արցախի անդամակցության հնարավորության համար, ինչպես նաև ուղիղ կերպով անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի նշմամբ ցանկացած փաստաթուղթ: Ուրեմն, Հայաստանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ երբեք Արցախի ներառմամբ կամ 86,600 կմ2 տարածքով: Այդ առումով խիստ անընդունելի ու մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ:

4. Ինչ վերաբերում է ոչ իրավական հիմնավորումներին, ապա հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը Հայոց պետականության ու Հայ ազգի անվտանգության, միջազգային հարաբերությունների, ինքնության և այլ ոլորտներում՝ շատերի համար նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչու է անթույլատրելի ու անընդունելի Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն: Այս ուղղության մանրամասներին կանդրադառնամ այլ հրապարակումներով:

Հ.Գ. Իսկ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին Միշելի երկչոտ ու անհիմն հորդորներին ու արտահայտություններին անդրադառնալու դեպքում, նրա կողմից ադրբեջանական թեզերի կիրառման պատճառով, ստիպված եմ նրան կոչել «նախկին Հարավային Նիդերլանդների բնակչության նախկին ընտրված ներկայացուցիչ»: Իսկ ահա Հայաստանի Հանրապետության համար Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը չեն կարող շրջանցել ինքնորոշման իրավունքը, որն այս պարագայում առանցքն է մնացած իրավունքների և նույնիսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության ճարտարապետության»:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/01/2025 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը 16/01/2025 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով 16/01/2025 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում 16/01/2025 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում 16/01/2025 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան 16/01/2025 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում 16/01/2025 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ 16/01/2025 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում 16/01/2025 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 16/01/2025 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է 16/01/2025 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ 16/01/2025 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ 16/01/2025 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին 16/01/2025 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ 16/01/2025 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) 16/01/2025 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը 16/01/2025 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան 16/01/2025 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 16/01/2025 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել 16/01/2025 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով 16/01/2025 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են 16/01/2025 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին 16/01/2025 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան 16/01/2025 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ 16/01/2025 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 16/01/2025 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան 16/01/2025 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա 16/01/2025 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա 16/01/2025 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ 16/01/2025 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին 16/01/2025 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 16/01/2025 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) 16/01/2025 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 16/01/2025 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան 16/01/2025 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է 16/01/2025 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո 16/01/2025 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար 16/01/2025 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք 16/01/2025 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում 16/01/2025 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան 16/01/2025 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 16/01/2025 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան 16/01/2025 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին 16/01/2025 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային 16/01/2025 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք 16/01/2025 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ 16/01/2025 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում 16/01/2025 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ 16/01/2025 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին 16/01/2025 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան 16/01/2025 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) 16/01/2025 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց 16/01/2025 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն 16/01/2025 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր 16/01/2025 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան 16/01/2025 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր 16/01/2025 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը 16/01/2025 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ 16/01/2025 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) 16/01/2025 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը 16/01/2025 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան 16/01/2025 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը 16/01/2025 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան 16/01/2025 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին 16/01/2025 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը 16/01/2025 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն 16/01/2025 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը 16/01/2025 10:36 Լիբանանում հայ է սպանվել 16/01/2025 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ 16/01/2025 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող 16/01/2025 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը 16/01/2025 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին 16/01/2025 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 16/01/2025 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան 16/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 16/01/2025 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 16/01/2025 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում 16/01/2025 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ 16/01/2025 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ 16/01/2025 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ 16/01/2025 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը 16/01/2025 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը 16/01/2025 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է 16/01/2025 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի 16/01/2025 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը