22/05/2023 17:58
Ասուլիսում Նիկոլ Փաշինյանի խոսքն այնքան ուղիղ է, որ գլխավոր դատախազն այլ բան չի կարող հասկանալ, քան որ զոհված զինծառայողի մայրը պետք է մնա կալանքի տակ․ Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսից հետո իրավապահ մարմինները ևս մեկ ցուցում ստացան։ Վճռական ասաց, որ բողոքը հետ չեն վերցնի, ասաց, որ տեսանյութեր չեն նայել, որդու հետ է խոսել և սա լրիվ բավարար է պատկերացում կազմելու տեղի ունեցածի մասին։ Խոսքն այնքան ուղիղ է, որ գլխավոր դատախազն այլ բան չի կարող հասկանալ, քան այն, որ զոհված զինծառայողի մայրը պետք է մնա կալանքի տակ։
Նիկոլ Փաշինյանն առևանգման մեղադրանքը կարդալիս անգամ նախատեսվող պատժաչափը ընթերցեց՝ 4-8 տարի ազատազրկում։ Սա էլ դատարանի համար․ գիտեք, Մնացական Մարտիրոսյանն էլ իր տեղում է։ Այս օրերին «առևանգում» բառը գործածվում է անկաշկանդ, որպես վերջնական իրողություն, կարծես ապացույցների կարիքն էլ չկա։ Սակայն հմուտ իրավաբաններն ասում են, որ այս միջադեպում առևանգման հանցակազմն իսպառ բացակայում է, այն որպես մեղադրանք կյանք չի կարող ունենալ»։