22/05/2023 10:40
Դեռևս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու համար. Կամո Արեյան
Այսօր արդեն 5–րդ օրն է, ինչ բռնկում է եղել Նուբարաշենի աղբավայրում, սկզբում մասնակի էր, հետո ծավալվեց ամբողջ պարագծով, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Երեկ շատ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մոբիլիզացված է ՅԱՍՄ ընկերության ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերություններից տեխնիկա է եկել։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Եթե ռեալ գնահատենք՝ դեռևս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար»,-ասաց նա։
Կամո Արեյանն առաջարկեց արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի վերականգնմանն ու ընթացքին: