22/05/2023 14:55
Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել. Փաշինյանը՝ պատվիրված զենքը ստանալու մասին
Այսօր պատեհ չէ մի շարք աշխատանքային պրոցեսներ քննարկելը, ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զենքի մատակարարման հետ կապված խնդիրներին։
«Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել: Ոչ թե չեմ ուզում, այլ պարզապես կոռեկտ չի լինի»:
Նշենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ մենք ռուսական կողմին վճարել ենք սպառազինության համար, սակայն մատակարարումը չի արվել:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը վերաբերում էր իր այն հայտարարությանը, որ մենք միլիոնավոր դոլարների զենքի պատվեր ենք տվել, սակայն այդ զենքը չենք ստացել՝ վարչապետն արձագանքեց. «Այո»։