22/05/2023 15:05
«Դառը հարցեր եք բարձրացնում». Նիկոլ Փաշինյանն՝ Արցախը կարոտելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ զորքերի հայելային հետքաշումը չի հակասում ՀՀ պետական շահերին:
«Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ո՛չ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ո՛չ էլ պետք է լինի զորամասում, իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը»,- ասուլիսում այս մասին հայտարարեց նա:
Վարչապետի խոսքով, ասում են Փառուխը հայաթափվել է, իսկ հայաթափվելուց առաջ քանի՞ մարդ է ապրել. պետք է իմանալ վիճակագրությունները, որ իրականությունն ամբողջական նկարագրվի:
Հարցին՝ պատերազմից հետո չի այցելել Արցախ, չի՞ կարոտել՝ արձագանքեց. «Դե… ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում, հարցը բարձրաձայնելով՝ պատասխանն արդեն ներառում էր»: