22/05/2023 09:45
Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում՝ Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 23-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Պատճառվող անհանգստության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։