22/05/2023 14:40
Կվերստուգենք, թե ինչ գործողություններ են իրականացնում ռուս սահմանապահ զորքերը Մեղրու մոտակայքում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում լրագրողի այն տեսակետը, թե ՌԴ-ն թշնամական վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ:
«Դուք այն անվանեցիք թշնամական, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ: Ամեն ինչ պետք է անենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է Մեղրու մոտակայքում ռուս սահմանապահ զորքերի գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ այդտեղ իրականացվող բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն ՀՀ կառավարության, մասնավորապես, ԱԱԾ-ի հետ.«Կվերստուգենք, թե ինչ գործողություններ են իրականացնում: Եթե այդ գործողությունները համաձայնեցված շրջանակից դուրս լինեն և որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը դեմ մարտահրավեր պարունակեն, այդ հարցն անպայման կքննարկենք: Ընդ որում, ՏԻՄ-ը, կառավարությունն այդ ամենին պետք է համաձայնություն տա: Իհարկե, կան տեղակայումներ, որոնց մենք համաձայնել ենք, բայց չի նշանակում, որ դրանք կոնկրետ տեղերում պետք է լինեն հավերժական:
Իրադրությունից ելնելով՝ մենք բոլոր գործողությունները մեր ռուս գործընկերների հետ կքննարկենք»: