22/05/2023 14:47
Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է. Արարատը Հայաստանում չէ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է:
«Արագածը Հայաստանում է, Արարատը Հայաստանում չէ, խոսքը լեռան մասին է, սա շատ պարզ բան է», - ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ Թուրքիայի պարագայում Հայաստանն ունի հստակ գծագրված սահման:
«Վա՞տ է դա, իհարկե, լավ է: Ի միջիայլոց, այս ասածիս մեջ ոչ մի նոր բան չկա, 2021-ի կառավարության ծրագրում դա գրված է, բայց ես ուրիշ բան եմ ասում. երբ ես աշակերտների հետ հանդիպում եմ, ասում եմ՝ երեխեք, ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, կեսից շատն ասում է ՝ Արարատը: Հիմա եկեք սա նայենք հակառակ կողմից, հակառակ կողմից նայում են Թուրքիայում ու ասում են՝ Թուրիքիայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է: Սա, կարծում եմ, փաստ է»,- ասաց նա:
Փաշինյանը հարց հնչեցրեց՝ «Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է», ապա ինքն իրեն պատասխանեց՝ Արագածը:
«Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է ու սա փաստ է»,- պնդեց նա: