22/05/2023 15:27
Թմրանյութերը լրջագույն խնդիր են, կոնկրետ հանձնարարականներ են տրվել այդ մասով. Վարչապետ
Լրագրողն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ թմրանյութերի, խաղատների հետ կապված ՀՀ-ում տիրող իրավիճակը ներկայացրեց: Նաև նշեց, որ ըստ միջազգային հետազոտական ընկերության հարցումների, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է՝ 14 տոկոս: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե ի՞նչն այնպես չեն անում, որ նման պատկեր է:
«Չենք գնում լուծումների, սպասում ենք շաբաթ-կիրակին անցնի, մի դուռ կբացվի: Չի բացվելու ոչ մի դուռ, մենք պետք է բացենք այդ դուռը: Այդ դուռը բացելու համար պետք է կատարենք շատ ծանր ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական , քաղաքագիտական, դիվանագիտական աշխատանք: Թմրանյութերը լրջագույն խնդիր են: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այն դարձել է Անվտանգության խորհրդում քննարկման առարկա՝ մեկից ավելի անգամ: Կիսում եմ նաև ձեր մտահոգությունները: Շատ կոնկրետ հանձնարարականներ են տրված համապատասխան կառույցներին:
Նուբարաշենի աղբավայրի հետ մտահոգությունները ևս կիսում եմ: Այդքան մեծ ծավալների հրդեհ է այնտեղ տեղի ունենու՞մ: Հիմա Կոտայիք մարզում մեծ աղբավայր է կառուցվում: Առաջին անգամ պետք է փորձենք աղբի տեսակավորման խնդիր լուծել», - նշեց Փաշինյանը: