Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից

23/05/2023 21:08

Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի վրա: Չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար՝ շարունակելով նախնիների սուրբ գործը:

Շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը: Իսկ ահա լայն տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապես խորացնում են Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները: Ահա այս ճակատագրական զարգացումները դրդեցին ինձ խոսել Արցախի քաղաքացիների և ամբողջ հայ ժողովրդի հետ՝ ուղերձի ձևաչափով:

Արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններում այժմ առկա են մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրա: Կուզեի դրանցից առանձնացնել հետևյալները՝

• Արցախի ավելի քան հնգամսյա շրջափակումը՝ փուլ առ փուլ ահագնացող հումանիտար ու քաղաքական մարտահրավերներով և անվտանգային սպառնալիքներով

• Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների շարունակական խափանման հետևանքով հումանիտար վիճակի վատթարացումը և ռիսկերի մեծացումը

• Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ռազմական նոր ագրեսիայի ռիսկի շարունակական աճը և էթնիկ զտման իրականացման անթաքույց նկրտումները

• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ռուսական երաշխիքների լրջագույն ճեղքումը

• Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության և Ադրբեջանի ագրեսիվության աճը

• Միջազգային իրավակարգի շարունակական թուլացումը և միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման, ինչպես նաև՝ միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում

• Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված քայլերը:

Հաշվի առնելով վերոնշյալ և այլ էական գործոնները՝ դիմում եմ՝

• Արցախի իմ հայրենակիցներին՝ չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկա է լրիվ միասնական մոտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ՝ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

• Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ ակտիվ ու վճռական կերպով ապացուցել, որ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս և շարունակում եք տեր կանգնել հայոց միասնական հայրենիքի այս կարևորագույն կտորին: Վերջիվերջո, Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ իր բացառիկ նշանակությամբ թե՛ հայոց պետականության և թե՛ հայ ազգի համար: Հայաստանի ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության տերը, և ինքն էլ պետք է վճռի նման համազգային ու կարևորագույն նշանակության հարցերը:

• Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ թոթափել հիասթափության, անզորության ու անտարբերության զգացողությունը և քաղաքացիության երկրների կառավարություններից ու Հայաստանի Հանրապետությունից պահանջել գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ անհատ ու կառույց բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն աջակցելու Արցախին և զսպելու ադրբեջանական հանցավոր գործողությունները: Սփյուռքն ունի չիրացված հսկայական ներուժ, որն ի զորու է լրջագույն հաջողություններ ապահովել Հայրենիքի համար ճակատագրական հարցերում:

• Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին: Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարևոր մասը:

• Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչությանը ահաբեկչական պատանդառությունից և կանխելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի հանդեպ: Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի Դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

• Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին՝ վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից:

• Միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կուզեի անդրադառնալ նաև ներքին կյանքին առնչվող որոշ հարցերի:

Պատերազմից հետո Արցախը ժամանակ առ ժամանակ հայտնվում է ներքին վայրիվերումների հորձանուտներում, սակայն այս ընթացքում մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել ներքին համերաշխության ու կայունության որոշակի մակարդակ: Տարբեր քաղաքական ուժեր ու դերակատարներ տարբեր պահանջներ են ներկայացնում, երբեմն՝ հիմնավոր, երբեմն՝ ոչ: Այս ընթացքում իմ գործունեությունը քննադատվել է ամենատարբեր շրջանակների կողմից՝ մի մասն օբյեկտիվորեն ու անկեղծորեն, մյուս մասը՝ սուբյեկտիվ և ուղղորդված կերպով: Կարևոր է արձանագրել, որ երբեմն արտաքին տարբեր ուժեր ևս փորձում են խթանել ներքին ցնցումներն Արցախում, ինչը լրացուցիչ լարվածության պատճառ է դառնում:

Այնուամենայնիվ, անկախ քննադատությունների ու պահանջների բովանդակությունից ու նպատակներից, ներքին իրավական կարգավորումների շրջանակներում ես կատարել եմ առավելագույնը՝ ապահովելու փոխադարձ հարգանքի ու երկխոսության քաղաքական միջավայր և մեզ համար այնքան անհրաժեշտ ներքին կայունություն: Այո՛, երբեմն դա արել եմ շատերի համար անսպասելի չափի հանդուրժողականությամբ, բայց արդյունքում կարողացել ենք զերծ պահել Հանրապետությունը կործանարար ցնցումներից ու ներքին սուր բևեռացումից:

Վերջին օրերին Արցախում կրկին կատարվել են ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձեր: Տարբեր քաղաքական ուժեր և անհատներ իրենց հայտարարություններով, գործողություններով կամա, թե ակամա ստեղծում են ներքին անհամերաշխության ու ապակայունության լրացուցիչ պայմաններ:

Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների, ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչել է նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու և պետական կառավարման նոր մարմին ստեղծելու մասին առաջարկ:

Ես ամենևին կառչած չեմ նախագահի պաշտոնից, հանուն Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության՝ պատրաստ եմ համագործակցության ցանկացած կարող ուժի ու անհատի հետ և իմ գործունեության ընթացքում փորձել եմ անել ամենը, որ այդպիսի երևույթները գնահատվեն որպես սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթացներ: Բայց, մյուս կողմից, Արցախում սահմանադրական կայուն կարգը, ներհասարակական համերաշխությունն ու պայքարի համընդհանուր ոգին անսակարկելի արժեքներ են, որոնց պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն ես եմ:

Պարզ է, որ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներից ամենատեղեկացվածը նույնպես ես եմ, ինչը ինձ տալիս է դրանք բազմակողմանի ու առավել համընդգրկուն գնահատման ենթարկելու համեմատական առավելություն: Հենց այդ հանգամանքն է, որ հաճախ, հանուն երկրի ներքին խաղաղության ու համերաշխության, ինձ դրդում է համագործակցության այնպիսի քայլերի, որոնք շատերի կողմից, կրկնում եմ, անհասկանալի են թվում: Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը: Այս մոտեցումը որդեգրել եմ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաղաքական խորհրդակցությունները, վերջին օրերին հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից ներկայացված պահանջները, իմաստուն գնահատականները և ներքին կայունության ու ամրության առանձնահատուկ կարևորումը:

Այդ ամենի առնչությամբ հայտարարում եմ հետևյալը.

• Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով:

• Պատրաստ եմ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որոնք ունեն պետության ներքին ու արտաքին քաղաքականության առնչությամբ տեսակետներ, գաղափարներ ու առաջարկներ: Այդ համագործակցության ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են իմ կողմից հրավիրվել բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ առանց բացառության:

• Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է: Միաժամանակ վերահաստատում եմ դեռևս 2020թ. դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու:

• Սահմանափակելու եմ հավաքների ազատությունը: Անընդունելի եմ համարում հատկապես այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հավասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետևանքներն ու մեր երկրի շահերի վրա ազդեցությունը լիարժեք գնահատելու՝ այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները՝ ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկտների դեմ: Պետական մարմինները գործում են անկաշկանդ, ղեկավարվում են բացառապես Արցախի Հանրապետության ժողովրդի շահերով և, նման հայտարարությունների, կոչերի անհրաժեշտության դեպքում, պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը:

• Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը հանձնարարում եմ՝ ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանությանն ուղղված ջանքերը և ցանկացած օրինախախտման դեպքում ցուցաբերել համարժեք արձագանք՝ խախտում թույլ տված անձանց ենթարկելով պատասխանատվության: Ներքին կարգապահությունը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի վարքագծի անբաժանելի մասը, որի ապահովման պարտականությունը կրում են իրավապահները:

Ապահովե՛ք ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման հատուկ կարգով սահմանված պայմանները: Իսկ խախտումներ թույլ տվող և երկրի անվտանգությանն առնչվող տեղեկություններ հրապարակող անձանց ենթարկե՛ք պատասխանատվության և ապահովե՛ք այդ գործընթացի անհրաժեշտ հրապարակայնություն, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ նման արարքները անթույլատրելի, անօրինական ու դատապարտելի են:

Սիրելի՛ հայրենակիցներ,

բոլորին հայտնի է ու անհերքելի, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ես ունեցել եմ ամենամեծ պատասխանատվությունը, սակայն, այդքանով հանդերձ, երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից և շարունակաբար աշխատել եմ պետականապահպանության ուղղությամբ: Այսօր ևս շարունակում եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը՝ ստանձնած ժողովրդի բարձր քվեով, նպատակ չունեմ խուսափել դրանից և բաց եմ համագործակցության ցանկություն ունեցող բոլոր ուժերի ու անձանց համար, ովքեր պատրաստ և կարող են ստանձնել ու կրել իրենց բաժին պատասխանատվությունը:

Այս ծանր պայմաններում մենք բոլորս պետք է մեր ուշադրությունը սևեռենք բացառապես արտաքին մարտահրավերների հաղթահարման ջանքերի վրա, և ներքին որևէ գործընթացով չպետք է նպաստենք մեր հակառակորդների նպատակների կյանքի կոչմանը:

Հավաստիացնում եմ, որ մեզնից կախված հնարավորը կատարում ենք շրջափակման վերացման և դրա հետևանքների մեղմացման ուղղությամբ, և այդ ջանքերի մասին պետական լիազոր մարմինները հնարավորության սահմաններում պարբերաբար իրազեկում են հասարակությանը:

Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասնականությամբ, ներքին համերաշխությամբ ու քրտնաջան աշխատանքով, մեր թիկունքին ունենալով Հայաստանի Հանրապետության ու համայն հայության սատարումը, կանխել արտաքին ու ներքին սպառնալից զարգացումները և ապահովել Արցախի հայկական, ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապագան:

Արցախի ժողովրդի ուժն իր կամքի, միասնականության և իմաստնության մեջ է:

Լինե՛նք արժանի մեր սուրբ նախնիներին:

Լինե՛նք պատասխանատու մեր հաջորդ սերունդների առջև:

Ամրություն և խոհեմություն մեր ժողովրդին»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տվյալ բաժնի վերջին նյութերը