23/05/2023 19:38
Երբ լինի ներքին համերաշխություն, նոր կարող ենք զգալ մեր ազգի վերելքը․ Գագիկ Ծառուկյան
«Ես ուզում եմ, որ ամբողջ ազգը հիշի, որ ես 2020 թվականի հունիսի 5-ին ասել եմ՝ ինչ է սպասվում և ինչ է լինելու»,- Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը այսպես է արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողների հետ զրույցում։
ԲՀԿ նախագահն ընդգծել է նաև՝ երկրում մթնոլորտը շատ վատն է։
«Մինչև մենք չունենանք ներքին համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել։ Երբ լինի ներքին համերաշխություն, նոր կարող ենք զգալ մեր ազգի վերելքը»,- ասել է նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում