23/05/2023 15:10
Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին
Հայաստանում նախատեսվում է պետական հողերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը փոխանցել համայնքային բյուջե:
«Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք փոփոխություն, համաձայն որի, հետայսու բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսից, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն և, համապատասխանաբար, համայնքային բյուջեներ կփոխանցվեն նաև պետական հողերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները, այսինքն՝ ոչ միայն պետական գույքից, այլ նաև պետական հողերի օտարումից առաջացած գումարներից»,- ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Փոխնախարարը սա համարում է համակարգային քայլ, ինչը թույլ կտա համայնքներում լրացուցիչ հնարավորություններ ստեղծել: