23/05/2023 18:18
Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտություն է տեսնում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ, տեղեկացնում են ԱԺ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը»: