23/05/2023 10:27
«Ժողովուրդ». Կոնջորյանն ի՞նչ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իր լուսավոր դարաշրջանում, համաձայն կենսագրության՝ աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում։ Սակայն, չգիտես ինչ պատճառով` 2017 թվականին ԱԺ ընտրություններից առաջ դա չի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս։
Տեղեկացնենք, որ Կոնջորյանը 2014-2016 թվականներին աշխատել է lragir.am կայքում՝ որպես վերլուծաբան: Եղել է «Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական հաղորդաշարերի հեղինակ և վարող։
2017-2018 թվականներին եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող։ Տվյալ դեպքում Կոնջորյանը մեկ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը` նա պետք է լիներ չգրանցված աշխատող, այսինքն՝ օրինախախտ:
Պարզ է դառնում, որ Կոնջորյանը «Para.tv»-ում կամ չգրանցված աշխատող է եղել կամ էլ կեղծ տվյալ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ արարքը համարվում է օրենքով պատժելի և ճիշտ կլինի Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովը վարույթ հարուցի սույն հարցի կապակցությամբ»։