23/05/2023 18:48
Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպվել է հիշատակի միջոցառում
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպությունը և Երևանի «Պոնտի» հունական համայնքը Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպել են հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, քաղաքական և մշակութային գործիչներ, գիտնականներ, հայտնում է 168․am-ը։
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի հույների: Հոգեհանգստյան արարողակարգից հետո տեղի է ունեցել կարճ հավաք: Ելույթի խոսքով հանդես է եկել Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդ. Պոլատիդիսը:
Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է մայիսի 19-ը։ 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ են դարձել շուրջ 1.200.000 հույներ: