23/05/2023 23:53
Մեր պայքարի ձևը փոխվում է․ «Որդիների կանչ»
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարել է․
«Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն , որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։
Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։
Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։
Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։
Մեր պայքարը սրանով չի՛ ավարտվում։
Պայքարի ձև՛ն է փոխվում։
Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով»։