23/05/2023 16:11
Այս պահին Երևանի կոնյակի գործարանը միակն է, որը կնքում է պայմանագրեր խաղողագործների հետ (Տեսանյութ)
Հաշված ամիսներից Հայաստանում կմեկնարկի խաղողի մթերման գործընթացը: Aysor.am-ը սպասվող արդյունքների, խաղողագործների խնդիրների ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:
Խնդիրներն այս ոլորտում շատ են. բացառությունը Երևանի կոնյակի գործարանի հետ հարաբերություններն են, որից շահում է խաղողագործը:
Նախնական կանխատեսումները շատ լավն են. միջինից բարձր բերք է սպասվում:
Արտակ Սարգսյանը շեշտում է ՝Հայաստանում խաղողագործները գտնվում են անելանելի վիճակում. չունեն պայմանագրային պարտավորություններ վերամշակող ձեռնարկությունների հետ, միակ բացառությունը Երևանի կոնյակի գործարանն է, որն ունի երկարաժամկետ պայմանագրային պարտավորություններ խաղողագործների հետ:
«Համագործակցում են խաղողագործների հետ, տրամադրում են բուժանյութեր ու խորհրդատվություն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խաղողագործների միության նախագահը:
Նա օրինակելի է համարում Երևանի կոնյակի գործարանի քայլը. կոչ է անում, որ մյուս ձեռնարկություններն էլ այդ օրինակով շարժվեն, այդ դեպքում միայն խաղողագործության ոլորտում ամեն ինչ հարթ կընթանա:
«Երևանի կոնյակի գործարանի ու խաղողագործների հետ իրավական ուժով փոխշահավետ պայմանագիր կա կնքված, որում նշված է՝ խաղողի մինիմալ գինը չի կարող պակաս լինել 130 դրամից ու ամեն տարի, բիզնեսից ու առևտրաշրջանառությունից ելնելով, համաձայնեցվում է խաղողագործ-վերամշակող գնային քաղաքականությունը։ Դեռ մեկ ամիս ամիս խաղողագործների ու Երևանի կոնյակի գործարանի միջև պայմանագիր է կնքվել»,- ասաց Արտակ Սարգսյանը:
Նա նշում է՝ եթե կարողանան Երևանի կոնյակի գործարանի նման իրավական ուժով փոխշահավետ պայմանագրային պարտավորույոււններ կնքել, խնդիր չի լինի խաղողի մթերման ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: