23/05/2023 12:10
Մենք որևէ ամբիցիա չունենք, պատրաստ ենք լինել և՛ թիվ մեկ պատասխանատուն, և՛շարքային զինվոր. Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին քննարվում է, թե նախկինում ինչ բացթողումներ են արել, ինչ պետք է անեին, որ չեն արել։
«Շտկելով նախորդ երկու փորձերի ժամանակ մեր բացթողումները՝ ունենալ ավելի համապարփակ ծրագիր: Սա է հիմա խնդիրը: Այս պահին շատ հասկանալի պատճառներով դետալների մասին չեմ խոսելու: Այն տպավորությունը, թե այս իշխանությունը մարսելու է նոր կապիտուլյացիայի փաստաթուղթը, ես ձեզ վստահեցնում եմ, որ չի մարսելու: Առնվազն մենք, ինչ հնարավոր է, անելու ենք դրա համար: Կան բազմաթիվ ազգային ուժեր, որոնք ներգրավվելու են այդ գործընթացին: Մենք որևէ ամբիցիա չունենք, ցանկացած արդյունավետ գործընթացում պատրաստ ենք և՛ լինել թիվ մեկ պատասխանատուն, և շարքային զինվոր: Մեր գլխավոր նպատակը մեր հայրենիքն է ու այս թրքահպատակ իշխանության հեռացումը: Այս իշխանությունների դեմ ցանկացած գործընթաց, գործողություն լեգիտիմ է, քանի որ իրենք լեգիտիմ չեն», - նշեց նա: