23/05/2023 09:46
«Փաստ». Երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով կալանավորում էին զոհվածի մորը, Փաշինյանն ընտանյոք երջանկությունից «հալվում» էր
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյաններն օրերս մի լուսանկար էին հրապարակել՝ ինչ-որ հերթական անիմաստ մրցույթից: Այն մրցույթներից մեկից, որ պետբյուջեի հաշվին ընդամենը «վարչապետի» անունը կրելու նպատակն ունի: Եվ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով նրան ենթակա ոստիկանները, դատավորը, դատախազը կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, «Եռաբլուրը» եռապատկած, եթե ոչ՝ հնգապատկած Նիկոլ Փաշինյանը, ընտանյոք, նաև՝ քաղմերձավորներով շրջապատված, երջանկությունից հալվում էր: Թե բա՝ «խոնարհվում եմ, սիրում եմ բոլորիդ...»:
Սա իրական հոգեվիճակն ու տրամադրությունն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի, որոնց կառավարման ընթացքում ու կառավարման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունեցել, ահռելի տարածքային կորուստներ ենք ունեցել, այն Փաշինյանի, որը Հայաստանի ողնաշարն է թուլացրել: Ինչպես իր մի կարկառուն թիմակիցը կասեր՝ էս չե՞ք...
Այստեղ՝ լուսանկարով արձանագրված այս պահին են նրանք իսկական, իրենց բուն նկարագրով ու հոգեվիճակով: Իրենք երկիրն ու ժողովրդին մատնել են աղետի ու անհոգ, լիաթոք, ամբողջ ուժով ուրախանում են: Հազարավոր մայրերի վշտի ու արցունքի են մատնել ու... այ, այսպես հրճվում են: Հազարավոր մարդկանցից խլել են իրենց անցավորի շիրիմին խոնարհվելու հնարավորությունն անգամ ու... այ, այսպես քահ-քահ ծիծաղում են: Ինչի՞ վրա են այսպես ուրախանում՝ լացի՞, վշտի՞, սգի՞, իրենց բերած անհաշիվ մահերի՞: Չնայած՝ ինչո՞ւ չուրախանան: Այսքան աղետ ու մահ են բերել, դարձել են շարունակական պարտության խորհրդանիշ, բայց դեռ ունեն իրենց արևով երդվողներ, հավատացողներ, սատարողներ: Այո, գնալով ավելի քիչ են այդպիսիք, բայց կան: Դե, այդպես էլ ապրում են մարդիկ. կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի: Բայց միայն իրենք, որ տարաբևեռ իրականության մեջ են հանրության մեծամասնության հետ...
Հ.Գ.- Հա, մի քանի ժամ էլ երեկ ծաղրուծանակի ենթարկեց բոլորին՝ հերոսածին մայր կոչվելու իրավունքի վիճարկումով, լոկալ ու գլոբալ մանիպուլ յացիաներով, արդեն ուղիղ տեքստով Արցախն ու «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելով, առանց «հպարտ քաղաքացուն» մի գրամ անգամ հաշվի առնելու փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամությամբ, ստերի ու կեղծիքների ահռելի չափաբաժնով և այլն, և այլն: Բայց, անկեղծ ասած, դրանց անդրադառնալն ու քննարկելն ագամ անիմաստ է»։