24/05/2023 19:19
Ադենոիդների հեռացումն էնդոսկոպիկ եղանակով. ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյան
Ադենոիդների վիրահատության ժամանակակից մեթոդը՝ Էնդոսկոպի հսկողությամբ Շեյվր սարքի միջոցով, ակտիվորոն կիրառվում է ողջ աշխարհում, իսկ Հայաստանում, որտեղ հիմնականում նախընտրում են դասական եղանակը, այն նոր է սկսել կիրառվել։
Այս նորարար մոտեցումը Հայաստանում արդեն հասանելի և կիրառելի է նաև բժիշկ Լևոն Թորոսյանի շնորհիվ:
Ի տարբերություն ադենոտոմիայի, Շեյվր սարքի միջոցով ադենոիդների հեռացումը իրականացվում է շատ ավելի տեսանելի և կառավարելի ձևով:
Էնդոսկոպի հսկողության տակ ադենոիդները հեռացվում են լիարժեք, հետո կատարվում է այն հիմքերի այրումը, որտեղից դուրս են գալիս հյուսվածքները՝ դրանով բացառելով կրկնվելու հավանականությունը:
Բժիշկ Լևոն Թորոսյանը էնդոսկոպի հսկողությամբ Շեյվր սարքի օգնությամբ կատարված վիրահատություններն ունեցել են բարեհաջող և գոհացնող արդյունքներ։
Բժիշկը զգուշացնում է՝ պետք չէ հետաձգել ադենոիդների վիրահատությունը՝ սպասելով դրանց հնարավոր հետաճին։
Ադենոիդների գերաճը կարող է առաջացնել քթային դժվարաշնչություն, իսկ քթով չշնչելը առաջացնում է մի շարք բարդություններ:
Սկսում է փոփոխության ենթարկվել երեխայի դիմային կմախքը, այտերի հատվածում «փոսիկ» (ներհրում, ձևախախտում) է առաջանում, կարծր քիմքը բարձրանում է վերև, սկսում են դեֆորմացվել ատամները:
Երեխայի մոտ կարող է առաջանալ նաև թթվածնաքաղց, որը մեծ խնդիր է հատկապես աճող օրգանիզմի համար:
Իհարկե, բժիշկները նախ փորձում են իրականացնել դեղորայքային բուժում, անհրաժեշտության դեպքում նաև լազերային թերապիա, բայց եթե արդյունքը գոհացուցիչ չի լինում, ապա բարդություններից խուսափելու նպատակով պետք է կատարել վիրահատական միջամտություն, հատկապես, երբ կան ժամանանակից քիչ ինվազիվ մեթոդներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։