24/05/2023 12:36
Դատական քաշքշուկների համար Եվրոպական դատարանում Հայաստանը շատ խիստ քննադատությունների է արժանանում. Դատավոր
Հայաստանը Եվրոպական դատարանում շատ խիստ քննադատությունների է արժանանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
«Եվրոպական դատարանում մեր երկիրը շատ խիստ քննադատությունների է արժանանում դատական քաշքշուկների, ողջամիտ ժամկետների խախտման առումով», - ասաց նա:
Դատավորը նշեց, թե պետք է հաշվի առնել, որ այսօր ողջամիտ ժամկետների հարցը, դատարանների բնականոն գործունեության ապահովման հարցը շատ լուրջ պրոբլեմներ են ՀՀ դատական համակարգի առջև: