24/05/2023 18:19
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, նա պետք է պարզապես ականջին օղ անի. Փաշինյան (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
«ՌԴ նախագահն ու վարչապետն են իմ զրուցակիցները։ Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել։ Ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես», - ասաց Նիկոլ Փաշինյանը։