24/05/2023 18:25
Երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել՝ երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք չեմ խոստացել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր ամբողջ աշխարհի՝ այսօր պատասխանատու հայտարարություն արեց Ազգային ժողովի ամբիոնից:
«Ես երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք չեմ խոստացել», - ասաց նա:
Փաշնյանն ընդգծեց՝ սա ուղղակի որպես քաղաքական հայտարարություն չէ, ասում է՝ ապացուցելու է այնպես, որ առարկություն չի կարող լինել:
«Այլ բան, որ կան նյութեր, որ ես պետք է ապագաղտնիացնեմ, հասկանո՞ւմ եք՝ մենակ ինձ հետ կապված չէ: Օրինակ՝ եթե մեր ընդդիմադիր գործընկերները գան ու քննիչ հանձնաժողովում ասեն՝ «չէ, դու խոստացել ես, մենք գիտենք, ապացուցի», ես մի քիչ կդիմադրեմ, բայց երբ որ ասեն՝ «տեսեք, ժողովո՛ւրդ, հերթական անգամ…», այդ ժամանակ կապացուցեմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: