24/05/2023 16:54
Հայաստան 1 տոննա կոկաին ներկրած ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է. Նիկոլ Փաշինյան
Հայաստան ներկրված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը: Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում, «Հանրապետական» խմբակցության անդամ»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, թե չի ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:
Վարչապետի խոսքով` եթե պարզվի, որ որևէ մեկը ՀՀԿ-ական է, պետք է ՀՀԿ-ականներին` կուսացկության նախագահի գլխավորությամբ ձերբակալե՞ն:
«Կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ ու անհավատներ»,- հավելեց Փաշինյանը:
Նա ասաց, որ շատ հստակ խնդիրներ է դրել իրավապահ մամինների առաջ ու շատ կոնկրետ ժամկետ է սահմանել` կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: