24/05/2023 14:52
Տարածաշրջանում կա միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ-ի անդամ մեկ հայկական սուբյեկտ՝ Հայաստանն է. ԱԺ փոխնախագահ
Տարածաշրջանում կա միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ-ի անդամ մեկ հայկական սուբյեկտ`Հայաստանն է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նա հայտարարեց, որ հիմա տարածաշրջանում բոլոր գծերը շատ նուրբ են:
ԱԺ փոխնախագահն ասաց, թե Հայաստանի իշխանությունները խոսում են իրենց անունից, չեն ներկայացնում Արցախի դիրքորոշումը:
Նա լսել է Արցախի նախագահի հայտարարությունը. ըստ Արշակյանի`այնտեղ շատ հստակ դիրքորոշում կա, որ պատրաստ են խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Արցախի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը:
«Կարծում եմ՝ այդ մոտեցումը շատ կարևոր մոտեցում է »,- նշեց Արշակյանը։