24/05/2023 09:50
ՄԻՊ-ի աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է չվճարված ամսվա կենսաթոշակը
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է չվճարված ամսվա կենսաթոշակը։
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը 1 ամիս պակաս վճարված կենսաթոշակը ստանալու հարցով։
Ըստ դիմումի՝ ինքն ունի ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և համապատասխան կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը։
Ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետը երկարացնելուց հետո կենսաթոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթերը քաղաքացին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, սակայն հերթական թոշակի վճաման ժամանակ 1 ամսվա գումարը չի ստացել։
Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում քաղաքացին ստացել է իր չվճարված ամսվա կենսաթոշակը։